Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

ԱՄՆ-ի Պատերազմի նախարարությունը հավատարիմ է իր անվանը

ԱՄՆ-ի Պատերազմի նախարարությունը հավատարիմ է իր անվանը
05.03.2026 | 15:54

Մենք լուրջ չվերաբերվեցինք Թրամփի նախաձեռնությանը՝ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն անվանափոխելու առնչությամբ:

Իզուր, փաստորեն պարզ ասված էր, որ այլևս ոչ թե ԱՄՆ-ի պաշտպանության խնդիր է դրված, այլ՝ պատերազմներ վարելու նախաձեռնության:

«Դավադրությունների տեսության» ամենահետաքրքիր պահն այն է, որ ինչ պատրաստվում են անել, բացահայտորեն ցուցադրում են, ու ոչ ոք դրան չի հավատում՝ մինչև իրականություն դառնալը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ